PERI-ն Հայաստանում բացել է դուստր ընկերություն

Այս քայլը հաստատում է երկրի շինարարական բնագավառի հեռանկարները։

PERI-ն Հայաստանում աշխատում է 2018 թվականից, երբ երկրում հայտնվեց ընկերության առաջին ներկայացուցիչը։ Այդ պահից հինգ և ավել տարի անց PERI-ի բարձրակարգ սարքավորումների օգնությամբ Հայաստանում կառուցվել են շատ օբյեկտներ։ Նաև ընդլայնվեց գործընկերների ու հաճախորդների ցանցը։ Այդ պատճառով մասնաճյուղի բացումը հանրապետության շինարարական բնագավառի զարգացման համար դարձավ օրինաչափ և տրամաբանական քայլ։

Այժմ, PERI-ի աշխարհագրությունն ընդգրկում է մոտ 150 երկիր, բայց  դրանցից միայն 70-ում են գործում ընկերության մասնաճյուղեր։ Դա ցույց է տալիս որքան կշռադատված է ընկերությունն ընդունում դրանց բացման վերաբերյալ որոշումները։ Հայաստանում մասնաճյուղի բացումը հաստատում է երկրի շինարարական շուկայի  և նրա առջև բացվող հեռանկարների բարձր պոտենցիալը։ Միաժամանակ այս քայլը  ընդգծում է, որ հանրապետությունում շինարարական մշակույթը հասել է բավականին բարձր մակարդակի և բնագավառը պատրաստ է մոնոլիտ օբյեկտների ավելի տեխնոլոգիական կառուցմանը։

Այժմ դրանց կառուցման համար սարքավորումներն ավելի մատչելի են դարձել, ներկայացուցչության տարածքում գտնվում է ոչ միայն գրասենյակը, այլ նաև պահեստային համալիրը, որտեղ ներկայացված են  PERI-ի ամենաարդիական լուծումներն ու համակարգերը։ Բացի այդ, կառուցապատողների համար այժմ ավելի հեշտ է օգտվել վարձակալության ծառայություններից, այժմ դա ամենապահանջված մոդելն է՝ այնպիսի թանկարժեք սարքավորումների հետ աշխատելու, ինչպիսիք են կաղապարամածներն ու փայտամածները։ Այդ առավելությունը ընդգծեցին նաև արարողությանը ներկա գտնվող հաճախորդները։

Բացումը տեղի ունեցավ ջերմ, ընկերական մթնոլորտում։ Միջոցառումը բաղկացած էր պաշտոնական մասից, ինչպես նաև ժամանցային ծրագրից՝ ֆուրշետով, անմիջական շփմամբ և ազգային երաժշտությունով։

Երեկոյի պատվավոր հյուրերից մեկը "Հորիզոն 95" ընկերության գլխավոր տնօրեն և Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Շահաբեկի Գալստյանն էր։ Հենց "Հորիզոն 95" ընկերությունը 2000 թվականների սկզբին դարձավ PERI-ի առաջին հաճախորդը Հայաստանից։ Պարոն Գալստյանը բազմաթիվ ջերմ խոսքեր ասաց ընկերության հասցեին, որին նա ճանաչում է մոտ 20 տարի։

Ամսաթիվ
22. նոյեմբերի 2023
Գտնվելու վայրը
Երևան