TRIO MR | Պատերի կաղապարամածներ
Գինը՝ հարցումով
Համակարգի դիտում
2016 թ ամռանը PERI ընկերությունը Ռուսաստանում սկսեց նոր կաղապարամածային համակարգի՝ TRIO MR-ի (modified for Russia - Ռուսաստանի համար բարելավված) արտադրությունը։ Անփոփոխ բարձր որակը, ընդլայնված տիպաչափերի սանդղակը, ինչպես նաև տեխնիկական վերամշակումների շարքը նոր արտադրանքը շինարարական հրապարակում օգտագործելու համար դարձնում են ավելի հուսալի, որակյալ և հարմար, բայց այս ամենի հետ՝ շահավետ գնով։
Պատերի TRIO MR շրջանակային կաղապարամածները առավելագույնս հաշվի են առնում ԱՊՀ-ի շինարարարական հրապարակների կարիքներն ու առանձնահատկությունները։ Այդ կաղապարամածներով բետոնում են ցանկացած կոնստրուկտիվով պատերը՝ չորսուի նվազագույն օգտագործմամբ։ Ուղիղ պատերն ամրացնելու, ըստ բարձրության կցանելու, ինչպես նաև արտաքին, ներքին, սուր և բութ անկյունների մոնտաժի համար օգտագործում են ընդամենը մեկ տարր՝ BFD ուղղիչ փականը։ 3․30 մ բարձրությամբ պանելների միացման համար բավարար է 3 փական, իսկ 3․00 մ բարձրությամբ պանելների համար միայն երկուսը։
TRIO TRS MR շրջանակային կաղապարամածներով բետոնում են մինչև 105սմ*105սմ հատույթով, 5 սմ քայլով քառակուսի և ուղղանկյուն սյուները։ Բարձրությունը 30սմ քայլով երկարացնելու համար օգտագործում են 60,120, 270, 300 և 330 սմ բարձրությամբ վահաններ։ Սյուների TRS տարրերի կողաճակատներում և վահանների լայնությամբ կան հատուկ անցքեր, տարրերը՝ սյուների հեղյուսների օգնությամբ արագ միացնելու համար։
TSE հորանային տարրերի օգտագործումով, հորանների ներքին կաղապարամածների ապամոնտաժումն ու տեղափոխությունը զբաղեցնում է 10 րոպեից ոչ ավելի։ Անհրաժեշտ է հորանային տարրերը կեռկցել կռունկի բռնիչներով, հանել ձգակապերը և հետո որպես միասնական կոնստրուկցիա կաղապարամածը տեղափոխել բետոնալցման հաջորդ աշխատանքամաս։
Սարքավորումների արժեքը կածված է համալրումից և առաքման պայմաններից։
Համակարգի առավելությունները
Վահանների հարմար չափսեր, որպես ԱՊՀ-ի բնակարանային շինարարության ոլորտում ամենից հաճախ հանդիպող՝ 20սմ հաստությամբ և 300սմ բարձրությամբ պատերի կաղապարամածման համար։ Այս լուծումը 15%-ով կրճատում է կաղապարամածների մոնտաժի և ապամոնտաժման ժամանակը։
TRIO MR համակարգի բոլոր ստանդարտ վահաններն ունեն կողաճակատային անցքեր։ Այս նորամուծությունը թույլ տվեց զգալիորեն կրճատել չորսուի օգտագործումը անկյունների և կողաճակատային պատերի կաղապարամածման ժամանակ։ Ինչպես նաև նվազագույնի հասցնել թանկարժեք սարքավորության օգտագործումը։
Մոնտաժի և ապամոնտաժման ընթացքում ապահովում են անվտանգություն ու հարմարավետություն։ Համակարգում ներառված են մեր հաճախորդների խնդրանքով։
Կաղապարամածային վահանները հեշտությամբ և առանց վնասվածքների հեռացվում են պատրաստի պատերից մոնտաժային լինգի օգնությամբ։ Ուղղորդիչ հոլովակն իր հերթին պաշտպանում է բետոնի մակերևույթը։ Վահանի անկյուններում օգտագործելով եզրահատք, մոնտաժային լինգի մյուս կողմի օգնությամբ հեշտությամբ կարելի է հավասարեցնել պանելները։

Տեխնիկական բնութագրեր
Պատվիրեք հավաքածուի արժեքի անվճար հաշվարկ